ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
15:15 19.04.2018

Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լատվիայի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին տեղեկացրել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, փոխանցում է Tert.am-ը:

«Լատվիան Էստոնիայից հետո ԵՄ անդամ երկրորդ երկիրն է, որը վավերացնում է այս համաձայնագիրը: Շնորհակալ ենք Լատվիայի Սաեյմայի բոլոր խմբակցություններին, Լատվիայի արտաքին գործերի նախարարությանը, մեր ընկերներին աջակցության համար»,- գրել է դեսպանը:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Մինչ այս  պահը համաձայնագիրը ԵՄ  անդամ երկրներից վավերացրել էր Էստոնիան:

ՀՀ Ազգային ժողովն այն վավերացրել է 2018թ. ապրիլի 11-ին: 

Լուսանկարը՝ Pinterest.dk-ի

15:15 19.04.2018