ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Առկա են լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծած անձանց լուսանկարները
15:35 19.04.2018

Առկա են լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծած անձանց լուսանկարները

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այն քաղաքացիները լուսանկարները, ովքեր, ըստ կազմակերպության, բռնություն են կիրառել լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ։

«Այսօր՝ ժամը 08:40-ի մոտակայքում, Կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով այս երկու ոստիկանները ծեծի են ենթարկել մեր լրագրող Տիրայր Մուրադյանին (ով լրագրողի բեյջ էր կրում)։ Դեպքը տեղի է ունեցել համազգեստավոր ոստիկանների ներկայությամբ, որոնք չեն միջամտել»,- ասվում է կազմակերպության գրառման մեջ, որը փոխանցում է Tert.am-ը։

Լրատվակայքը նշել է, որ Տիրայր Մուրադյանը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հետազոտել են։

Ավելի վաղ Tert.am–ի հետ զրույցում Տիրայր Մուրադյանը պատմել էր, որ ծեծի է ենթարկվել լրագրողական պարտականությունները կատարելիս: 

Հարցին, թե ինչից է ենթադրել, որ իրեն ծեծողները քաղաքացիական հագուստով ոստիկաններ են, Տիրայր Մուրադյանը պատմել էր.«Ես առավոտից կասկածելի վարքով անձանց էի ֆիքսում, և հետո հավաքի մասնակիցներից մեկն ինձ հայտնեց, որ այդ անձանցից մեկը օպերլիազոր է:

Ես, իհարկե, կփորձեմ, նրա անուն–ազգանունը պարզել, բայց այս պահին՝ միայն այսքանը: Իսկ երկրորդ անձն իր հետ էր: Երբ իրենք նկատեցին, որ իրեն ֆիքսում եմ, իմ տեսադաշտից փորձեցին հեռանալ, սակայն մի քանի րոպե հետո լրիվ անսպասելի հայտնվեցին իմ կողքին՝ ասելով՝ ինչի՞ ես նկարում ու սկսեցին հարվածել»:

15:35 19.04.2018

Ամենաշատ ընթերցվածները