ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վենգերը հայտնել է, թե Մխիթարյանը երբ կարող է կազմ վերադառնալ
16:15 19.04.2018

Վենգերը հայտնել է, թե Մխիթարյանը երբ կարող է կազմ վերադառնալ

«»

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնման ժամկետների մասին: 

Ֆրանսիացի մասնագետը հայտնել է, որ Մխիթարյանը հաջորդ շաբաթ կարող է շարք վերադառնալ.

«Մխիթարյանը դեռևս չի վերադարձել, բայց նա նորից վազում է: Երբ կվերադառնա՞. հավանաբար ամենաշուտը` հինգշաբթի»,- ասել է Վենգերը, փոխանցում է Tert.am-ը:

Լրատվակայքը հիշեցրել է՝ հինգշաբթի` ապրիլի 26-ին, «Արսենալ»-ը Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի` սեփական հարկի տակ ընդունելով Մադրիդի «Աթլետիկո»-ին:

Մինչ այդ, «զինագործներն» անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակում ապրիլի 22-ին սեփական հարկի տակ կընդունեն «Վեսթ Հեմ»-ին:

Մխիթարյանը ծնկահոդի կապանների վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ ԲԿՄԱ-ի հետ անցկացրած առաջին խաղի ժամանակ, ինչի պատճառով բաց է թողել իր թիմի վերջին խաղերը:

Մտավախություն կար, որ հայ ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:

Լուսանկարը՝ -ի

16:15 19.04.2018

Ամենաշատ ընթերցվածները