ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին
17:15 19.04.2018

Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնել է tass.ru-ն՝ ՌԴ Կառավարության մամուլի ծառայությանը հղումով, փոխանցում է Tert.am-ը:

Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է Սերժ Սարգսյանի՝ հայ-ռուսական բարեկամական, գործընկերային ու դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդը՝ հույս հայտնելով, որ վարչապետության օրոք նա կշարունակի երկկողմ հարաբերությունների զարգացումը:

«Վստահ եմ, որ նոր պաշտոնում Դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցությանը, տարբեր ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի և նախաձեռնությունների առաջխաղացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը»,- ասվում է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում:

ՌԴ վարչապետը նաև ընդգծել է, որ դա բխում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի շահերից:

Լուսանկարը՝ President.am-ի

17:15 19.04.2018