ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

3 նախարար վերանշանակվել է
18:15 19.04.2018

3 նախարար վերանշանակվել է

Վարդան Արամյանը նշանակվել է ֆինանսների նախարար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Դավիթ Լոքյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար:

Սուրեն Կարայանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Վիգեն Սարգսյանը վերանշանակվեց պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ արտաքին գործերի նախարար:

18:15 19.04.2018

Ամենաշատ ընթերցվածները