ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինքնաթիռներում կհայտնվեն կանգնած «նստատեղեր» (լուսանկարներ)
17:55 19.04.2018

Ինքնաթիռներում կհայտնվեն կանգնած «նստատեղեր» (լուսանկարներ)

Իտալական Aviointeriors ընկերությունը ստեղծել է օդանավերի համար նախատեսված կանգնած «նստատեղերի» նախնական օրինակ, գրում է ria.ru-ն, փոխանցում է Tert.am-ը:

Նմուշի դիզայնը հիշեցնում է ձիարշավորդի թամբ: Ենթադրվում է, որ կանգնած «նստատեղերի» շարքն ամրացվելու է ուղղահայաց ձողերին: Դրանց վրա լինելու է փափուկ պաստառապատում, որը հնարավորություն կտա ուղևորին անհարմարություն չզգալ ազդրերի հատվածում: 

Բացի դրանից, դրանք համալրված կլինեն արմնկակալներով, որոնց վրա հնարավոր կլինի հենվել:

Աղբյուրը նկատում է, որ նման «նստատեղերը» հնարավորություն կտան 20%-ով ավելացնել  ինքնաթիռի սրահում ուղևորների քանակը:

Ենթադրվում է, որ դրանք առավել պահանջարկ կունենան ոչ հեռու տարածություններով չվերթներ իրականացնող ավիաընկերությունների շրջանում:

Լուսանկարը՝ -ի

17:55 19.04.2018

Ամենաշատ ընթերցվածները