ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դավիթ Սանասարյանին ազատ արձակեցին
12:15 20.04.2018

Դավիթ Սանասարյանին ազատ արձակեցին

Ապրիլի 20-ի առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակ-Ամիրյան խաչմերուկից Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նա պատմել է, որ իրեն բերման են ենթարկել փողոցը փակելու ակցիայի ժամանակ: Սանասարյանի հավաստմամբ փողոցը բացել են ոչ թե ոստիկանները, այլ ցուցարարները իր կոչով, սակայն ոստիկանները խնդիր են ունեցել իրեն մեկուսացնել, ինչը և արել են:

«Բայց նաև շնորհակալություն, որ մի քանի ժամ հանգստացա՝ չէի հանգստացել վաղուց»,- հայտարարել է ակտիվիստը:

Լուսանկարը՝ Youtube-ից

12:15 20.04.2018