ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Լավ, վարչապետը չընտրվեց, ԱԺ-ն ցրվեց, ո՞վ է նորը ձևավորելու, իրե՞նք՝ 20-30 հոգով». Սարգսյան
13:55 20.04.2018

«Լավ, վարչապետը չընտրվեց, ԱԺ-ն ցրվեց, ո՞վ է նորը ձևավորելու, իրե՞նք՝ 20-30 հոգով». Սարգսյան

Ապրիլի 19-ին «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Արամ Աբրահամյանի հետ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որում նա անդրադարձել էր երկրի ներսում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ հանրահավաքներին ու ցույցերին:

Անդրադարձը նա սկսեց, երբ խոսում էր սահմանային լարվածության մասին.«Դուք պատկերացնու՞մ եք սահմանի զինվորի վիճակը, երբ նա սահման է պահում, բայց նրա փոքր եղբայրն ու քույրը չեն կարող դպրոց գնալ, որովհետև մեկը կա, որ ուղղակի չի ուզում՝ նա դպրոց գնա:

Գործողությունների մեջ պետք է տրամաբանություն լինի: Ենթադրենք, վարչապետը չի ընտրվել, բա հետո՞: Ենթադրենք Ազգային ժողովն էլ  պետք է ցրվի, ցրվեց, ո՞վ է նորը ձեւավորելու, իրե՞նք, էդ 20-30 հոգով: Չէին ուզում տեղի ունենա էդ նիստը, բայց տեղի է ունեցել, էլ ի՞նչ են ուզում, որ գան մտնեն այս շենք, ու ո՞վ է ղեկավարելու: Ս. Սարգսյանը դառնալու է ոչ լեգիտիմ, իսկ իրենք լինելու են լեգիտի՞մ, լավ բա հետո՞, գործողությունների մեջ տրամաբանություն պետք է լինի:

Իրենց խնդիրները թող չփաթաթեն ժողովրդի վզին, այս ամենից մեր երկիրը չի զարգանալու»,- ասել է նա, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Լուսանկարը՝ Tert.am-ի

13:55 20.04.2018

Ամենաշատ ընթերցվածները