ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՄԻՊ-ի ներկայացուցիչները այցելում են Ոստիկանության բաժիններ
14:35 20.04.2018

ՄԻՊ-ի ներկայացուցիչները այցելում են Ոստիկանության բաժիններ

Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Կենտրոնականի, Արաբկիրի, Շենգավիթի և Նոր Նորքի բաժիններ։

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից՝ հատուկ ուշադրություն է դարձվում անձանց բերման ենթարկելու հիմքերին, նրանց նկատմամբ վերաբերմունքին, փաստաբանի և մյուս իրավունքների երաշխավորմանը: Ստուգվում են մատյանները, տեղի են ունենում առանձնազրույցներ:

Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից ՄԻՊ-ում սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում:

Ապրիլի 20-ին Երևանի տարբեր մասերում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բազմամարդ ակցիաները: Ընդդիմադիրները փակում են փողոցները: Լրատվամիջոցները հայտնում են շուրջ 10 բերման ենթարկված անձանց մասին:

Նախօերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 20-ին, իրենք կրկին վերադառնալու են Երևանի փողոցները տոտալ շրջափակելու ակցիային և դա պետք է լինի ցանցային՝ Երևանի բոլոր թաղամասերում: Նա նշել է, որ փակելու են նաև մետրոյի կայարանները։ Փաշինյանը բոլորին կոչ է արել գործի չգնալ կամ միանալ իրենց։

14:35 20.04.2018

Ամենաշատ ընթերցվածները