ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հանրային ռադիո մտնելու գործով Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանավորեցին
15:15 20.04.2018

Հանրային ռադիո մտնելու գործով Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանավորեցին

Ապրիլի 19-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատարանը որոշում է կայացրել Տիգրան Մազմանյանի նկատմամանբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ երկու ամսով: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը): 

Օրաթերթը հիշեցնում է, որ Տիգրան Մազմանյանը ձերբակալվել է չորս օր առաջ՝ կասկածվելով Հանրային ռադիոյի շենքի մոտ զանգվածային անկարգություններին մասնակցելու և շենքի գույքը վնասելու, ոչնչացնելու մեջ: 

Լուսանկարը՝ LegalInfo.am-ի

15:15 20.04.2018

Ամենաշատ ընթերցվածները