ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայաստանի վարչապետին շնորհավորել են Չինաստանի վարչապետը, Ղազախստանի նախագահը
15:55 20.04.2018

Հայաստանի վարչապետին շնորհավորել են Չինաստանի վարչապետը, Ղազախստանի նախագահը

Հայաստանի վարչապետ ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Չինաստանի վարչապետ Լի Քեցյանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին փոխանցում է «Ազատություն»-ը:

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայաստանը հանդիսանում է Չինաստանի ավանդական և բարեկամ գործընկերը, հայ-չինական հարաբերությունները սկիզբ են առնում դարերի խորքից: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև պահպանվում են բարձր մակարդակի սերտ շփումներ, անշեղորեն ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, հետևողական կերպով առաջ է ընթանում պրակտիկ համագործակցությունը առևտրատնտեսական, հումանիտար, ենթակառուցվածքային և այլ ոլորտներում: Չինական կողմը պատրաստ է հայկական կողմի հետ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում հասնի նոր առաջադիմության, որպեսզի «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության համատեղ իրականացումը առավել շատ դրական արդյունքներ ապահովի՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների»,- մասնավորապես ասված է Չինաստանի վարչապետի ուղերձում:

Ղազախստանի նախագահի ուղերձում, Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, մասնավորապես ասված է․«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր մասնագիտական հմտությունները և կյանքի փորձը կօգնեն բարեկամ Հայաստանին հասնելու նոր հաջողությունների իր դինամիկ զարգացման ճանապարհին: Վստահություն եմ հայտնում, որ Ղազախստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական և ջերմ փոխհարաբերությունները այսուհետ ևս կզարգանան՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների»:

Լուսանկարը՝ BNews.kz-ի

15:55 20.04.2018