ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արսեն Վենգերը պատրաստվում է թողնել «Արսենալ»-ի մարզչի պաշտոնը
17:15 20.04.2018

Արսեն Վենգերը պատրաստվում է թողնել «Արսենալ»-ի մարզչի պաշտոնը

Անգլիական Պրեմիեր լիգայի «Արսենալ» ակումբի մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ պատրաստվում է լքել պաշտոնը:

Ազգությամբ ֆրանսիացի Վենգերը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչն է արդեն 22 տարի: Նրա ղեկավարությամբ ակումբը, որտեղ այժմ խաղում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, երեք անգամ հաղթել է Պրեմիեր լիգայի մրցաշարում և յոթ անգամ արժանացել Անգլիայի գավաթին: Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ակումբի հետ մանրակրկիտ քննարկումներից հետո ես զգում եմ, որ եկել է գնալու ժամանակը»,- հայտարարել է 68-ամյա Վենգերը՝ նշելով, որ հրաժարական կներկայացնի խաղաշրջանի ավարտին:

Ավելի վաղ ֆրանսիացի մարզիչը ասել էր, որ իր հայրենակից՝ «Արսենալ»-ի նախկին խաղացող Պատրիկ Վիեյրային է տեսնում որպես ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդ:

Վիեյրան «Արսենալ»-ի կազմում խաղացել է 1996-2005 թվականներին, այժմ ամերիկյան «Նյու Յորք Սիթի»-ի գլխավոր մարզիչն է:

Լուսանկարը՝ SportBible.com-ի

17:15 20.04.2018

Ամենաշատ ընթերցվածները