ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել
19:35 20.04.2018

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Գյուղատնտեսության և Մշակույթի նախարարների նշանակելու մասին:

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ Արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Դավիթ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում՝ Դավիթ Տոնոյանը, Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ Իգնատի Առաքելյանը, Մշակույթի նախարարի պաշտոնում՝ Արմեն Ամիրյանը:

ՀՀ Նախագահը նշանակումները կատարել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի:

19:35 20.04.2018