ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՊՆ շրջակա փողոցների արգելափակումը խստագույնս կանխվելու է․ ՊՆ
12:55 21.04.2018

ՊՆ շրջակա փողոցների արգելափակումը խստագույնս կանխվելու է․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի գլխավոր շտաբը մարտական հերթապահության իրականացման եւ զորքերի ծառայության ապահովման բնականոն աշխատանքի համար շաբաթվա յոթ օրը եւ օրվա ցանկացած ժամի իրականացնում է մշտական միջոցառումներ:

Այդ աշխատանքները պետք է լինեն լիարժեք և որևէ բան չի կարող խոչընդոտել դրանց իրականացմանը: Հետևաբար հորդորում ենք զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՀՀ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ինչպես նաև ՊՆ համարանիշներով մեքենաների շարժը խոչընդոտելուց: Ցանկացած նման փորձ խստագույնս կանխվելու է»:

12:55 21.04.2018

Ամենաշատ ընթերցվածները