ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ծխախոտը թանկացել է
14:55 21.04.2018

Ծխախոտը թանկացել է

«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք.«Ավելի քան 20 օր է՝ թանկացել են «Գրանդ տոբակո» ընկերության գրեթե բոլոր տեսակի ծխախոտները: Մեզ ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ դրանք թանկացել են 20 դրամով.«Վիպ տեսակի սիգարետը ժամանակին 250 դրամ էր, հետո դարձավ 270, հետո 300, 350, այսօր արդեն դարձել է 370 դրամ»,- մեզ հետ զրույցում դժգոհեց քաղաքացի Կարեն Պողոսյանը՝ նշելով, որ սրան զուգահեռ ո՛չ թոշակներն են բարձրացվել, ո՛չ էլ աշխատավարձն է ավելացել.«Տարին նոր է սկսել, արդեն 20 դրամով թանկացրել են, մի հատ 20 էլ տարվա կեսին կթանկացնեն, մի հատ էլ տարվա վերջ»,- կարծիք հայտնեց քաղաքացին. նա, ինչպես նշեց, օրական երեք տուփ սիգարետ է ծխում:

Խանութների վաճառողուհիները մեզ հայտնեցին, որ հիմնականում թանկացել են այն սիգարետները, որոնք ավելի շատ են վաճառվում, իսկ թանկացումն, ըստ վաճառողուհիների, պայմանավորված է ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հետ»,- ամփոփում է օրաթերթը:

14:55 21.04.2018

Ամենաշատ ընթերցվածները