ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Մտահոգ եմ ՀՀ-ում խաղաղության համար». Սահակաշվիլի
14:35 21.04.2018

«Մտահոգ եմ ՀՀ-ում խաղաղության համար». Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ և ընդդիմադիր քաղաքական գործիչ Միխայիլ Սահակաշվիլին անդրադարձել է Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերի թեմային:

«Շատ մտահոգ եմ Հայաստանում խաղաղության և այդ շատ տաղանդավոր և իմ կողմից սիրված ժողովրդի ապագայի համար»,- գրել է Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Նա կոչ է արել «իր ընկերներին Հայաստանի իշխանության շարքերից անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց»:

«Եվ ընդհանրապես ավելի քիչ լսեք ու քիչ նմանակեք Մոսկվային և ավելի մոտ եղեք սեփական քաղաքացիներին, դրանից միայն կշահեք»,- գրել է քաղաքական գործիչը:

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաները սկսվել են ապրիլի 13-ին և շարունակվում են արդեն 9-րդ օրը: Ընդդիմությունը մեղադրում է Սարգսյանին երկրի անարդյունավետ կառավարման և տնտեսական իրավիճակի վատթարացման մեջ: Ապրիլի 16-ին ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան ու հասնել ԱԺ շենքին, բայց դա նրանց չի հաջողվել: Հաջորդ օրը ցուցարարների առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխություն սկսելու մասին:

Լուսանկարը՝ Rferl.org-ի

14:35 21.04.2018

Ամենաշատ ընթերցվածները