ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Եղիսաբեթ II-ն այսօր նշում է ծննդյան 92-ամյակը
15:35 21.04.2018

Եղիսաբեթ II-ն այսօր նշում է ծննդյան 92-ամյակը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության միապետ Եղիսաբեթ Երկրորդն այսօր իր ծննդյան 92-ամյակը կնշի համերգին ներկա գտնվելով:

Բուքինգհեմյան մամլո ծառայությունը հայտնել է, որ Եղիսաբեթ Երկրորդը ներկա կլինի Ալբերթ Հոլ հռչակավոր սրահում: Համերգին, որը կհեռարձակվի բրիտանական հեռուստաալիքներով, կմասնակցեն Սթինգը, Շեգգին, Թոմ Ջոնսը, Քրեյգ Դեյվիդը, Քայլի Մինոգը և անվանի այլ աստղեր:

«Մենք լիաթոք կաշխատենք, չգիտեմ, արդյո՞ք մեր երգերը դուր կգան Նորին Մեծությանը, գուցե հաջորդ օրը ես հայտնվեմ Թաուերում»,- կատակով ասել է Սթինգը (Թաուերը ամրոց է, հին ժամանակներում օգտագործվել է որպես բանտ):

Համերգից զատ նախատեսված են միապետի 92-ամյակին նվիրված այլ՝ ընտանեկան և մասնավոր միջոցառումներ, որոնց մանրամասները Բուքինգհեմյան պալատը չի հրապարակում:

Լուսանկարը՝ TheStar.com-ի 
15:35 21.04.2018

Ամենաշատ ընթերցվածները