ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանն ինստենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
11:35 23.04.2018

Ադրբեջանն ինստենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:

Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխող քայլերի:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն

11:35 23.04.2018

Ամենաշատ ընթերցվածները