ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11:55 23.04.2018

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ապրիլի 23-ի գիշերը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 23-ի ցերեկը, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

11:55 23.04.2018

Ամենաշատ ընթերցվածները