ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար». Կարեն Կարապետյան
15:55 23.04.2018

«Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար». Կարեն Կարապետյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Այսօր մենք որոշում ենք կայացել, և ես դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ հետ վերցնի: Եվ ես այս պահին գնում եմ՝ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք: Վաղվա օրը չափազանց կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք և սթափություն, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, անկախ նրանից՝ ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն, ինչքան չլուծված հարցեր կան, կարող են նստել և տրամաբանական լուծում գտնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է Կարեն Կարապետյանը:

Լուսանկարը՝ Aniarc.am-ի

15:55 23.04.2018

Ամենաշատ ընթերցվածները