ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է հայաստանյան ցույցերին
17:55 23.04.2018

Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է հայաստանյան ցույցերին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքյան իր էջում համերաշխություն է հայտնել և կոչ արել Հայաստանում ստեղծված իրավիճակը հարթել խաղաղ ճանապարհով:

«Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ իմ հայ ազգ»,- գրել է հայտնի ֆուտբոլիստը:

Լուսանկարը՝ Twitter-ից

17:55 23.04.2018

Ամենաշատ ընթերցվածները