ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մինսկի խումբը հորդորել է նվազեցնել լարվածությունը շփման գծում
13:35 24.04.2018

Մինսկի խումբը հորդորել է նվազեցնել լարվածությունը շփման գծում

Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումների և շփման գծում լարվածության հնարավոր աճի համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 23-ին հատուկ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով այս «զգայուն ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու, մասնավորապես, ծանր զրահատեխնիկան առաջնագծից ետ քաշելու ծայրահեղ անհրաժեշտությունը»:

Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ՝ հավելելով՝ «ակնկալում ենք կողմերի հետ հնարավորինս շուտ հանդիպում ունենալ և վերականգնել ակտիվացած բանակցությունները հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորումը գտնելու համար»:

13:35 24.04.2018

Ամենաշատ ընթերցվածները