ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Առաջին փոխվարչապետ Կարապետյանը ստանձնել է ժամանակավոր վարչապետի պարտականություններ
14:55 24.04.2018

Առաջին փոխվարչապետ Կարապետյանը ստանձնել է ժամանակավոր վարչապետի պարտականություններ

ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Ապրիլի 23-ին տեղի է ունեցել ՀՀ Կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Ինչպես հաղորդել է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը, հաղորդագրության մեջ նշվում է.

«Արտահերթ նիստում՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ փաստվեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի՝ «Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը»:

14:55 24.04.2018

Ամենաշատ ընթերցվածները