ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են
14:15 25.04.2018

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ին առանձին շրջաններում, 27-30-ը՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

14:15 25.04.2018

Ամենաշատ ընթերցվածները