Քաղաքական
«Կոչ ենք անում իշխանությունը ՀՀ Սահմանադրության կարգով խաղաղ փոխանցել». ԱՄՆ Պետքարտուղար
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նաուերթը հայտարարել է, որ առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն, տեղեկացրել է «Ամերիկայի Ձայնը» ռադիոկայանը:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել և իշխանության խաղաղ փոխանցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սահմաններում:
Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները:
Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ մենք կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով»,- ասել է նա: