ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ժողովրդի ընտրյալն ընտրվում է միայն ընտրության միջոցով». Կ. Կարապետյան
13:55 25.04.2018

«Ժողովրդի ընտրյալն ընտրվում է միայն ընտրության միջոցով». Կ. Կարապետյան

Կարեն Կարապետյանն այսօր՝ ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցում պարզաբանել ու մանրամասնորեն ներկայացրել է ստեղծված իրավիճակն ու տապալված բանակցությունները Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Մենք ուզել ենք հանդիպում կազմակերպվի և քննարկվի այս իրավիճակից ելք գտնելու ուղիները, ընդ որում՝ հայտարարել եմ, որ որևէ փակ օրակարգ չկա:

Կարծում եմ, որ ամենատրամաբանական լուծումն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը նստեն, քննարկեն, որովհետև այսպես շարունակելով մենք կունենանք լուրջ խնդիրներ երկրում. ապակայուն վիճակը մեր երկրի շահերից չի բխում: Կոչ եմ անում բոլորին՝ մաքսիմալ սթափ մտածեք, բավարարվել են կետեր, մենք հայտարարում ենք քաղաքացիական օրակարգ, ասում ենք՝ նստելու, պայմանավորվելու ենք:

Ընկնում է զբոսաշրջությունը, բիզնեսմենների հետաքրքրությունը, մենք առաջին ամսում ունեինք 16-ից ավելի տոկոս աճ, իսկ հիմա անհայտ է:

Այսպես կոչված ժողովրդի ընտրած թեկնածուն ո՞րն է. ես որևիցե երկիր չգիտեմ, որտեղ թեկնածուին այսպես են ընտրում, ամեն տեղ թեկնածու ընտրելու ձևը ընտրություններն են, այդ պատճառով էլ առաջարկում եմ անել արտահերթ ընտրություններ, ու եթե ժողովրդի թեկնածուն ինքն է, ինքը կգնա: Մենք չենք կարող ասել՝ ես էս հատվածի ընտրյալն եմ, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ, բայց ոչ հրապարակում, չկա որևէ երկիր, որտեղ այդպես թեկնածու ընտրեն:

Մենք ֆիքսել ենք, որ հաջորդ ընտրությունն ավելի լավն է, քան նախորդը, եկողն ավելի լավը կլինի, քան այս մեկը, ժողովրդի ընտրյալը միայն 1 տարբերակ ունի՝ ընտրությունը: Մենք հարթակ ենք ստեղծում, թող քաղաքական ուժերով հավաքվեն քննարկեն, մենք չենք կարող մի քաղաքացիական զանգվածի կարծիքով առաջ գնալ, մենք կարող ենք սուբյեկտիվ ձևով ներկայացնել ժողովրդի ընտրյալ ասվածը:

Ինչպես ենք անելու արտահերթ ընտրությունները՝ թող քաղաքական ուժերը որոշեն:

Ես շատ եմ հարգում քաղաքական կարծիքը բոլոր գործիչների ու լիդերների, բայց չի կարելի ասել՝ նա պետք է լինի, նա չլինի. դա որոշում է միայն ընտրությունը: Մենք ուզում ենք գնանք ինչի՞, դիկտատուրայի՞:

Թեկնածությունը ես չեմ բացառում, ոչ էլ իշխանությունը, այլ օրենքը, մարդուն ընտրում են միայն ընտրությամբ, չի կարելի ասել ես ժողովրդի ընտրյալն եմ, մինչև ընտրություններ չլինեն»:

Լուսանկարը՝ Gov.am-ի 
13:55 25.04.2018

Ամենաշատ ընթերցվածները