ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԲՀԿ-ն միացել է համաժողովրդական ընդվզմանը
16:35 25.04.2018

ԲՀԿ-ն միացել է համաժողովրդական ընդվզմանը

ԱԺ Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ միանում է համազգային ընդվզմանը և այժմ Հանրապետության հրապարակում է: Էնֆիաջյանը կոչ է արել իր կուսակից ընկերներին միանալ համազգային ընդվզմանը:

«Իմ բոլոր կուսակից ընկերներին, համակիրներին և համախոհներին կոչ եմ անում միանալ համազգային ընդվզմանը։ Ինքս այս պահին գտնվում եմ Հանրապետության հրապարակում և կրկին կոչ եմ անում բոլորին միանալ համազգային շարժմանը»,- գրված է Էնֆիաջյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Նույն կոչն արել է նաև ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը կուսակցության քաղխորհրդի և Գագիկ Ծառուկյանի անունից:

Այսօր՝ ժամը 11:00-ին, Հանրապետության հրապարակում շարունակվելու են խաղաղ անհնազանդության գործողությունները՝ ուղղված ՀՀԿ-ի իշխանության դեմ:

16:35 25.04.2018