ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
19:15 25.04.2018

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Հայ բռնցքամրատիկները 2 մեդալ են նվաճել իտալական Ռոսետո դելի Աբրուցցի քաղաքում ընթացող Եվրոպայի 2018թ. երիտասարդական առաջնությունում: Բրոնզե մեդալակիրներ են դարձել Ռաֆայել Հակոբյանը (56 կգ) և Վախթանգ Հարությունյանը (69 կգ):

Հակոբյանը կիսաեզրափակչում պարտվել է իտալացի Դանիելե Օջիանոյին: Հարությունյանը զիջել է ռուս Ջամբուլատ Բիժամովին, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Բացի Հակոբյանից ու Հարությունյանից, մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին նաև Սեյրան Եղիկյանը (49 կգ), Արթուր Բազեյանը (52 կգ), Արմեն Ալոյանը (60 կգ), Բենիկ Նիկողոսյանը (64 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը, աղջիկների պայքարում՝ 51 կգ քաշային Կարինե Սարգսյանը: Նրանք պայքարից դուրս են մնացել մրցաշարի տարբեր փուլերում:

Մրցաշարը մեկնարկել է ապրիլի 17-ին: Ավարտվում է 26-ին:

Լուսանկարը՝ Armsport.am-ի
19:15 25.04.2018

Ամենաշատ ընթերցվածները