ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի հետ
19:35 25.04.2018

ՀՀ ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջիկայում ընկերական 2 հանդիպում է անցկացնելու: Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հունիսի 4-ին թիմն ուժերը կչափի Մոլդովայի հետ:

Դրանից մի քանի օր առաջ՝ մայիսի 29-ին, Հայաստանը կխաղա Մալթայի դեմ: Այդ մասին 2 շաբաթ առաջ Մալթայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հայտնել էր:

Երկու հանդիպումները Հայաստանը կանցկացնի Ավստրիայում:

Լուսանկարը՝ Armsport.am-ի

19:35 25.04.2018