ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզում ուժեղացվել է հասարակական կարգի պահպանումը
14:35 26.04.2018

Սյունիքի մարզում ուժեղացվել է հասարակական կարգի պահպանումը

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ ապրիլի 25-ին մարզի համայնքների ղեկավարների, ուժային կառույցների և իրավապահ համակարգի պատասխանատուների հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հանրապետությունում այս օրերին տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Սյունիքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ իրավապահ մարմինների կողմից մարզում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է: 

 

Վահե Հակոբյանը կարևորել է հասարակական կարգի պահպանման և բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների պատշաճ իրականացումը: Սյունիքի մարզպետը իրավապահ մարմիններին կոչ է արել լինել առավել զգոն ու աչալուրջ պետական անվտանգության պահպանության հարցերում և բացառել ցանկացած միջադեպ, որը կարող է վնասել մեր պետականությանն ու բնակչության անվտանգությանը: 

14:35 26.04.2018

Ամենաշատ ընթերցվածները