ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Միլիարդատեր Իվանիշվիլին կգլխավորի Վրաստանում իշխող կուսակցությունը
16:55 26.04.2018

Միլիարդատեր Իվանիշվիլին կգլխավորի Վրաստանում իշխող կուսակցությունը

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին համաձայնել է գլխավորել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ապրիլի 26-ին կուսակցության ղեկավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում, հաղորդել է «Интерфакс» գործակալությունը, փոխանցում է Tert.am-ը:

«Անձամբ ես և կուսակցության ողջ ղեկավարությունը խնդրել ենք դրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին գլխավորել «Վրացական երազանք»-ը, և նա համաձայնել է»,- ասել է Կվիրիկաշվիլին, ով մինչ այդ գլխավորում էր կուսակցությունը:

Լրատվակայքը հիշեցնում է, որ Իվանիշվիլին Վրաստանի վարչապետն է եղել 2012 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 20-ը: Ավելի վաղ նա բազմիցս հայտարարել էր, որ չի պատրաստվում վերադառնալ քաղաքականություն: Միևնույն ժամանակ վրացական ընդդիմությունը պարբերաբար նրան մեղադրում է երկրի «ստվերային» կառավարման մեջ:

Լուսանկարը՝ TVC.ru-ի

16:55 26.04.2018