ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Լավրովն ու Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել
13:35 27.04.2018

Լավրովն ու Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր՝ ապրիլի 27-ին, հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են «ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»: Այս մասին ասվում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնական կայքէջում:

Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող արդիական հարցեր, ինչպես նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման և Կասպիական 5-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական ընթացքը, ասված է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում, որը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 26-ին էլ Մոսկվայում հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում:

Լուսանկարը՝ Mid.ru-ի
13:35 27.04.2018

Ամենաշատ ընթերցվածները