ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Եթե ԵՊՀ-ն մի քիչ թասիբ ունենա, Նիկոլի դիպլոմը գոնե 22 տարի հետո կտա». Գայանե Փայտյան
16:55 27.04.2018

«Եթե ԵՊՀ-ն մի քիչ թասիբ ունենա, Նիկոլի դիպլոմը գոնե 22 տարի հետո կտա». Գայանե Փայտյան

Հայտնի հաղորդավարուհի, լրագրող Գայանե Փայտյանն անդրադարձել է Կարեն Կարապետյանի ֆեյքերի կողմից համացանցում քննարկման առարկա դարձրած թեմաներից մեկին՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիպլոմի հարցին:

Նիկոլ Փաշինյանը և Գայանե Փայտյանը համակուրսեցիներ են եղել: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել, որը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը.

«Գրում եմ՝ որպես Նիկոլի համակուրսեցի, ու գրում եմ ամենայն պատասխանատվությանբ.

Կներեք էլի, էտ որ ափռ-ցփռ գրում եք, թե բա՝ Նիկոլը բարձրագույնի դիպլոմ չունի, ձեզ էտ գրածից հետո լավ թեթև եք զգու՞մ։ Քանի դիպլոմավորի գիտեք, որ կարդացած վերջին գիրքը այբբենարանն ա էղել։ Շատ էլ ճռճռ կազմերով դիպլոմներն առել դրել են տունը, cv-ի առաջին տողում էլ գրել են, թե ավարտել են էս ինչ կամ էն ինչ բուհը:

Էնքան ինտելեկտ, գրագիտություն ու խելք, որ Նիկոլն ունի, էնքան գիրք, որ Նիկոլն էր կարդում, շատերի համար անհասանելի երազանք կարա լինի։ Ես եմ տեսել դա, մեր ամբողջ կուրսն ու ԵՊՀ-ն ա տեսել։ Նիկոլին ԵՊՀ Ժուռֆակ-ի վերջին կուրսից հեռացրին սկզբունքայնության ու արդարամտության պատճառով՝ տպագրված մի հոդվածի համար, որը դուր չեկավ այն ժամանակվա դեկան Գառնիկ Անանյանին:

Մոտիվացիան բացականերն էին։ Բայց նույն հաջողությամբ բացակաների պատճառով ինձ ու կուրսից շատերին պետք է հեռացնեին, որովհետև էտ ժամանակ մենք արդեն աշխատում էինք ու դասի համարյա թե չէինք գնում։ Կվկայեն ԵՊՀ Ժուռֆակ-ի 96թ.-ի բոլոր շրջանավարտները՝ Նիկոլն ուներ ամենաբարձր գնահատականները և կարմիր դիպլոմի թեկնածու էր:

Էնպես որ, ԵՊՀ-ն եթե մի քիչ թասիբ ունենա, Նիկոլի դիպլոմը գոնե 22 տարի հետո կտա ու իր պատմության էջերում կթողնի, որ ունեցել է Նիկոլ Փաշինյան շրջանավարտ։ Դա ԵՊՀ-ի համար պատվաբեր է»,- ամփոփված է Փայտյանի հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ Zham.am-ի 
16:55 27.04.2018