ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
15:35 27.04.2018

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների մակարդակով կայացած ժողովի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-Թուրքիա համագործակցությունը կսահմանափակվի, եթե Թուրքիան չհրաժարվի Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից:

Ինչպես փոխանցում է գերմանական DW գործակալության թուրքական ծառայությունը՝ Հաթչիսոնը շեշտել է, որ եթե Թուրքիան գնի C-400-ները, ապա դա բացասաբար կազդի ոչ միայն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վրա, այլև իր հետքը կթողնի Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում, փոխանցում է Tert.am-ը:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե վերջինը չհրաժարվի C-400 համակարգերը գնելու մտադրությունից:

«ԱՄՆ-ում գործում է օրենք, ըստ որի՝ նախատեսվում է պատժամիջոց կիրառել այն երկրի դեմ, որը ռազմական գործարք է կնքում Ռուսաստանի հետ։ Այդ օրենքը ոչ մեկ չի կարող անտեսել։ Այս համակարգերը վնաս են հասցնելու ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների հետ համատեղ աշխատանքներին։ Դրանում այլևս ոչ մի կասկած չկա։ Մենք հույս ունենք, որ Անկարան կվերանայի իր այդ մտադրությունը»,- ասել է Հաթչիսոնը:

Լուսանկարը՝ Yandex.ru-ի

15:35 27.04.2018

Ամենաշատ ընթերցվածները