ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Աշխարհի ամենահարուստ մարդը 1 օրում հարստացել է 12 մլրդ դոլարով
17:55 27.04.2018

Աշխարհի ամենահարուստ մարդը 1 օրում հարստացել է 12 մլրդ դոլարով

Հեղինակավոր Forbes հանդեսի տվյալներով աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր ղեկավար Ջեֆ Բեզոսը, ապրիլի 26-ին իր ահռելի կարողությանն ավելացրել է ևս 12 մլրդ դոլար:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ մեկ օրում կարողության նման աճը պայմանավորված էր Amazon.com Inc.-ի արժեթղթերի գնի 6.3% աճով, փոխանցում է Tert.am-ը:

Հայտնի է, որ այժմ Բեզոսի կարողությունը կազմում է 134 մլրդ դոլար:

Նշվում է, նախքան այս աշխարհի ամենահարուստ մարդն էր համարվում  Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

Լուսանկարը՝ DailyMail.co.uk-ի

17:55 27.04.2018