ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Իրանը մտադիր է Ադրբեջանի հետ ստեղծել համատեղ նավթային ընկերություն
19:15 30.04.2018

Իրանը մտադիր է Ադրբեջանի հետ ստեղծել համատեղ նավթային ընկերություն

Իրանը մտադիր է Ադրբեջանի հետ ստեղծել համատեղ նավթային ընկերություն։ Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Հոսեյն Զամանինիան, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը։

Նա նշել է, որ ընկերությունը ստեղծվելու է Ադրբեջանի ու Իրանի էներգետիկայի նախարարությունների միջև այս տարվա մարտին ստորագրված հուշագրի հիման վրա։

Ըստ նրա՝ ստորագրված փաստաթուղթը նախատեսում է համատեղ նավթային ընկերության ստեղծում: Աշխատանքները կմեկնարկեն մոտակա օրերս։

19:15 30.04.2018