ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արամ Առաջինը ողջունել է սահմանադրորեն քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հանձնառությունը
12:55 01.05.2018

Արամ Առաջինը ողջունել է սահմանադրորեն քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հանձնառությունը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ապրիլի 30-ին Անթիլիասի մայրավանքում ընդունել է մի շարք հյուրերի և ընդունելության ժամանակ անդրադարձ կատարել Հայաստանում ծավալվող ներքաղաքական գործընթացներին: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Ողջունում եմ սահմանադրական գործընթացներով և համախոհական ոգով Հայաստանը ներկա քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ձգտող բոլոր կողմերի իմաստությունը և հանձնառությունը»,- ասել է Վեհափառ Հայրապետը: Նորի Սրբությունն ընդգծել է նաև, որ հենց այդ ճանապարհով կարելի է հասնել Հայաստանի հզորացմանը և առաջնորդել Հայաստանն ու սփյուռքը միասնականության ուղով:

Լուսանկարը՝ Aparaj.am-ի
12:55 01.05.2018

Ամենաշատ ընթերցվածները