ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դասադուլների պատճառով ԵՊՀ-ում, հնարավոր է, քննաշրջանը հետաձգվի
13:35 01.05.2018

Դասադուլների պատճառով ԵՊՀ-ում, հնարավոր է, քննաշրջանը հետաձգվի

Բուհերում այս ընթացքում քննությունների շրջան է, կամ մոտենում է այդ ժամանակահատվածը: Ուսանողներից շատերը, սակայն, դասադուլների են մասնակցել և, հնարավոր է, պատրաստ չեն քննական գործընթացին: Այս մասին կարդում ենք «Հայկական ժամանակ»-ում:

Երևանի պետական համալսարանում, օրինակ, քննարկվում է քննաշրջանը հետաձգելու անհրաժեշտությունը: Ուսանողական խորհուրդը հարցում է կազմակերպել ուսանողների շրջանում:

«Հարգելի ուսանողներ, ձեր օգնության կարիքն ունենք: Հաշվի առնելով վերջին շրջանում ուսումնական գործընթացի խաթարումը՝ ցանկանում ենք պարզել՝ կա՞ պահանջ քննաշրջանը մեկ շաբաթով հետաձգելու, թե՞ ոչ: Խնդրում ենք մասնակցել հարցմանը: Արդյունքները հիմք կդառնան այն առաջարկներին, որոնք պատրաստվում ենք ներկայացնել ԵՊՀ գիտական խորհրդի հերթական նիստում»,- ասված է վիրտուալ հայտարարության տեքստում:

Առայժմ քննությունները նախատեսված են մայիսի վերջին: Ապրիլի 30-ին ցերեկվա դրությամբ ուսանողներն ավելի շատ քվեարկել են քննաշրջանը հետաձգելու օգտին:

Լուսանկարը՝ AraratNews.am-ի

13:35 01.05.2018

Ամենաշատ ընթերցվածները