ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Իսրայելի վարչապետը Իրանի միջուկային ծրագրի ենթադրյալ արխիվներ է բացահայտում
14:55 01.05.2018

Իսրայելի վարչապետը Իրանի միջուկային ծրագրի ենթադրյալ արխիվներ է բացահայտում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հազարավոր փաստաթղթերի պատճեններ են ստացել, որոնք վկայում են, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ապրիլի 30-ին Թել Ավիվում ասուլիսի ընթացքում Նեթանյահուն նաև հայտարարել է, որ գերտերությունների հետ 2015 թվականին միջուկային համաձայնագիրը ստորագրելուց հետո Իրանը թաքցրել է իր միջուկային ծրագրի արխիվները:

Եվրոպական երկրները չեն ընդունել Իսրայելի կողմից որպես ապացույց ներկայացված փաստաթղթերի կարևորությունը, Միացյալ Նահանգները, մինչդեռ, ողջունել է՝ այդ փաստաթղթերը գնահատելով որպես «իրանական ստի» ապացույց:

«Փաստաթղթերը վկայում են, որ Իրանը տարիներ շարունակ միջուկային զենքի գաղտնի ծրագիր է ունեցել», միևնույն ժամանակ, սակայն, հերքում, որ նման զենք է մշակում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ապրիլի 30-ին Եվրոպա և Մերձավոր Արևելք ուղևորությունից վերադարձին:

«Դա նշանակում է, որ [գերտերությունների հետ Իրանի միջուկային գործարքը] հիմնված չէ բարեխղճության և թափանցիկության վրա»,- ասել է Փոմփեոն` հավելելով, որ Իսրայելի ներկայացրած փաստաթղթերը «նոր տեղեկատվություն» են պարունակում։

Լուսանկարը՝ MySanAntonio.com-ի

14:55 01.05.2018