ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել
10:55 02.05.2018

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ ԱԺ մայիսմեկյան քվեարկության ու երկրում սպասվող հետագա զարգացումների մասին: Այն ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում: 

Այսօր հերթական անգամ և վերջնականապես ապացուցվեց, որ խորհրդարանը և Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչների և նրա կամքի արտահայտողները չեն:

«Ժառանգություն»-ը տարիներ շարունակ պայքարել է Հայաստանի քաղաքացիների և հայ ժողովրդի, Հայաստանի պետական շահի սպասարկման համար:

Մենք որպես համաժողովրդական պայքարի ակունքներում և հետագա զարգացման գործում կանգնած ուժ հայտարարում ենք՝ 

- պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ, 

- Հայաստանում համակարգային փոփոխություններին այլընտրանք չկա, 

-ողջ ժողովուրդը գործընկեր կուսակցությունների հետ մեկտեղ պետք է շարունակի խաղաղ, իրավական, արժանապատիվ պայքարը մինչև վերջ: 

10:55 02.05.2018

Ամենաշատ ընթերցվածները