Հասարակական
Իրանում գրանցվել է երկրաշարժ
Մայիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:08-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.810 և արևելյան երկայնության 51.500 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Յասուջ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:
Ըստ РИА Новости լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 30 տուժած:
ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն