ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թանկյանը շուտով կմիանա երևանյան ցույցերին
15:55 02.05.2018

Թանկյանը շուտով կմիանա երևանյան ցույցերին

System of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը խոստացել է մոտ ժամանակներս գալ Հայաստան ու միանալ ցուցարարներին։ Այս մասին ինքը՝ Թանկյանը, հայտնել է Facebook-ում։

«Շատ տխուր եմ, որ ցայսօր չեմ կարողացել անձամբ միանալ ձեզ սարսափելի վիրուսի պատճառով, սակայն ուշադիր հետևում էի ու մեկնաբանում, երբ զգում էի, որ դա կարող է փոխել իրավիճակը։ Խոստանում եմ շուտով լինել այդտեղ։ Անարդարության բազմաթիվ տարիներից հետո մենք հաղթեցինք այս մարտում։ Մեր երկրի ներկան ու ապագան կախված է ձեր խաղաղ ակցիաներից»,- նշել է նա։

Թանկյանը կարծիք է հայտնել, որ Փաշինյանի ղեկավարությամբ երկրին ռեֆորմներ են սպասում։

Մայիսի 2-ին հազարավոր մարդիկ փակել են Հայաստանի տարածքում հարյուրավոր ճանապարհներ, այդ թվում՝ միջպետական մայրուղիներ ու դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճանապարհը։

Ակցիաները հետևել են մայիսի 1-ին ՀՀԿ-ի կողմից ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը տապալելուն։

Լուսանկարը՝ Armedia.am-ի

15:55 02.05.2018