ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սիրիայում ռուսական կործանիչ է վթարվել. 2 օդաչուներն էլ զոհվել են
11:15 03.05.2018

Սիրիայում ռուսական կործանիչ է վթարվել. 2 օդաչուներն էլ զոհվել են

Սիրիայում վթարվել է ռուսական Սու-30ՍՄ տեսակի կործանիչ: Այս մասին պաշտոնապես հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

«Երկու օդաչուներն էլ, ովքեր մինչև վերջին վայրկյանը պայքարել են կործանիչի փրկության համար, զոհվել են՝ համաձայն պատահարի վայրից ստացված զեկույցի»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Պատահարը գրանցվել է մոսկովյան ժամանակով 09:45-ին Միջերկրական ծովի ջրային տարածությունում այն ժամանակ, երբ Հմեյմիմ ավիաբազայից թռիչք կատարելու պահին կործանիչը բարձրություն հավաքելիս է եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կործանիչի ուղղությամբ կրակահերթ չի արձակվել: Հնարավոր է համարվում շարժիչում թռչնի պատահական հայտնվելը:

Լուսանկարը՝ News.liga.net-ի

11:15 03.05.2018

Ամենաշատ ընթերցվածները