ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱՄՆ-ի նոր պետքարտուղարը երդումից անմիջապես հետո մեկնեց միջազգային ուղևորության
14:15 03.05.2018

ԱՄՆ-ի նոր պետքարտուղարը երդումից անմիջապես հետո մեկնեց միջազգային ուղևորության

Մայք Փոմփեոն որպես ԱՄՆ-ի նոր պետքարտուղար առաջին միջազգային ճամփորդությունը դեպի Բրյուսել ու Մերձավոր Արևելք կատարեց երդումից մի քանի ժամ անց, առանց նույնիսկ տեսնելու իր նոր գրասենյակը։

«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ Հորդանանում նա խոսել է իսրայելա-պաղեստինյան՝ տասնամյակներ շարունակվող հակամարտության մասին։

Հակամարտությունը լուծելու գործում աջակցություն ցուցաբերելու ԱՄՆ-ին տրված հնարավորությունը առաջնահերթություն համարելով՝ Փոմփեոն անդրադարձել է նաև Գազայի գոտում անցած մի քանի օրերին ու շաբաթների ընթացքում տեղի ունեցած բախումներին, որոնց արդյունքում 40 պաղեստինցի է զոհվել։

«Մենք համոզված ենք, որ իսրայելցիներն ունեն իրենք իրենց պաշտպանելու իրավունք, և պաշտպանում ենք նրանց կողմից ձեռնարկված քայլերը»։

Փոմփեոն հանդիպում չի ունեցել պաղեստինցիների առաջնորդների հետ, որոնք բոյկոտել էին նախագահ Թրամփի հետ բանակցություններն այն բանից հետո, երբ վերջինս դեկտեմբեր ամսին հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու իր որոշման մասին։

Պաղեստինցիները արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա անկախ պետության մայրաքաղաք ու այս քաղաքի հետ կապված որևէ հարցի մոտենում են շատ զգայուն կերպով։

Սաուդյան Արաբիայում Փոմփեոն շեշտել է, իր խոսքերով ասած, «Իրանի ագրեսիայի» նկատմամբ Պարսից ծոցի երկրների միասնությունը։

Փոմփեոն մինչև Մերձավոր Արևելք այցելելը նախ եղել էր Բրյուսելում ու վստահեցրել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցներին, որ իր երկիրը լավ է ըմբռնում Ռուսաստանի ագրեսիայի չափը և կմիանա այն բոլոր ջանքերին, որոնց նպատակը Սիրիայում, Ուկրաինայում և արևմտյան որևէ պետությունում ռուսական ագրեսիան դիմակայելն է։

Լուսանկարը՝ Axios.com-ի 
14:15 03.05.2018

Ամենաշատ ընթերցվածները