ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նախագահական ընտրություններին առաջադրվել է Էրդողանի թեկնածությունը
17:55 03.05.2018

Նախագահական ընտրություններին առաջադրվել է Էրդողանի թեկնածությունը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքելով անհրաժեշտ ստորագրությունները՝ պաշտոնապես որոշում է կայացրել հունիսի 24-ին կայանալիք վաղաժամ նախագահական ընտրություններում կուսակցության անունից գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ։

Ինչպես գրել է թուրքական «ՀաբերԹյուրք»-ը՝ կուսակցության 316 անդամ ստորագրել է որոշման տակ։ Կուսակցական նիստը վարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է Tert.am-ը։

«Մենք Թուրքիայի դեմ ծրագրվող կեղտոտ խաղերը կհաղթենք մեր ժողովրդի հետ միասին։ Մեր թիկունքն ամենահզոր թիկունքն է, մեր թիկունքը ժողովուրդն է»,- ասել է Յըլդըրըմը։

Թուրքիայում ընտրություններին ընդառաջ դաշինք է կազմվել երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական, նորաստեղծ ընդդիմադիր «Լավ» կուսակցության, ինչպես նաև երկրում գործող Դեմոկրատական ու «Երջանկություն» կուսակցությունների միջև։

Ըստ ձեռք բերված համաձայնության՝ ընտրությունների առաջին փուլում ընդդիմադիր կուսակցություններից յուրաքանչյուրն առաջադրելու է իր թեկնածուին, իսկ երկրորդ փուլում բոլորը պետք է աջակցեն նրանցից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին:

Լուսանկարը՝ Aa.com.tr-ի

17:55 03.05.2018

Ամենաշատ ընթերցվածները