Քաղաքական
«Հույս ունենք, որ տարաձայնությունները ՀՀ-ում կլուծվեն կառուցողական երկխոսությամբ». ՌԴ ԱԳՆ
Շարունակում ենք ուշադիր հետևել բարեկամական Հայաստանում ներքաղաքական գործընթացին: Ակնկալում ենք, որ տարաձայնությունները կլուծվեն իրավական, սահմանադրության շրջանակում՝ կողմերի կառուցողական երկխոսությամբ: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ հույս ունեն, որ Հայաստանի քաղաքական տարբեր ուժերի միջև տարաձայնությունները կլուծվեն կառուցողական երկխոսությամբ:
«Դա թույլ կտա շատ արագ վերականգնել պետական կառույցների կայուն աշխատանքը, հասարակության նորմալ կյանքը: Տրամադրված ենք շարունակել ռուս-հայկական փոխշահավետ համագործակցության և երկու ժողովուրդների շահերից բխող դաշնակցային փոխգործակցության ամրապնդման և զարգացման աշխատանքները»,- ասված է ԱԳՆ հայտարարության տեքստում:
Մայիսի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի ընտրություններում։ Այդ մասին է հայտարարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Լուսանկարը՝ Hvylya.net-ի