ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավորները մեկնում են Արցախ՝ խաղաղության հռչակագիր ստորագրելու
15:15 04.05.2018

ՀՀ ԱԺ պատգամավորները մեկնում են Արցախ՝ խաղաղության հռչակագիր ստորագրելու

«Հայկական Ժամանակ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորներից բաղկացած պատվիրակությունն այս պահին մեկնում է Արցախ: Օրաթերթի աղբյուրի փոխանցմամբ նրանք հանդիպելու են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին. ստորագրվելու է խաղաղության հռչակագիր:

Մեկնողների թվում են «ԵԼՔ»-ից Արարատ Միրզոյանը, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, «ՀՅԴ»-ից՝ Արմեն Ռուստամյանը և «ՀՀԿ»-ից՝ Վահրամ Բաղդասարյանը:

Լուսանկարը՝ ArmeniaSputnik.am-ի 
15:15 04.05.2018

Ամենաշատ ընթերցվածները