ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ford-ը խելացի ապակի է ստեղծել, որով կույր ուղևորները «կտեսնեն» մեքենայից բացվող բնապատկերը
17:35 04.05.2018

Ford-ը խելացի ապակի է ստեղծել, որով կույր ուղևորները «կտեսնեն» մեքենայից բացվող բնապատկերը

Ամերիկյան Ford ընկերությունը մշակել է «խելացի» ապակու նախատիպը, որը թույլ կտա տեսողության հետ կապված խնդիր ունեցող ուղևորներին «տեսնել» ավտոմեքենայի ապակուց երևացող բնապատկերը:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն՝ այդ միտքն իրագործելու համար ընկերության իտալական ստորաբաժանումն ու Aedo ստարտափն առաջարկում են վիբրացիա կիրառել, որը տարբեր ինտենսիվությամբ «կհեռարձակի» պատկերը, փոխանցում է Tert.am-ը:

Feel The View անվանումը ստացած տեխնոլոգիան ստանում է առարկաների պատկերներն ու դրանք վերածում սև-սպիտակ պատկերի: Մոխրագույնի յուրաքանչյուր երանգին համապատասխանում է վիբրացիայի իր շաբլոնը: Ընդհանուր առմամբ դրանք 255-ն են: Ford-ի ներկայացուցիչների խոսքով Feel The View տեխնոլոգիան չտեսնող մարդկանց հնարավորություն կընձեռի «ճանապարհորդությունը վերածել անմոռանալի արկածի»:

Տեսանյութը՝ այստեղ:

17:35 04.05.2018

Ամենաշատ ընթերցվածները