ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

ՔԶԱԿ-ն ավարտել է աշխատանքը սիրիական Դումա քաղաքում
13:35 05.05.2018

ՔԶԱԿ-ն ավարտել է աշխատանքը սիրիական Դումա քաղաքում

Քիմիական զենքն արգելող կազմակերպությունն ավարտել է աշխատանքները սիրիական Դումա քաղաքում, այնտեղից փորձանմուշներ են վերցրել և տեղափոխել լաբորատորիա: РИА Новости-ի փոխանցմամբ այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է, փորձանմուշները տեղափոխվել են ՔԶԱԿ-ի գրասենյակ, որտեղ կդասակարգվեն և կտեղաբաշխվեն կազմակերպության համապատասխան լաբորատորիաներ: Փորձանմուշների փորձաքննությունը կարող է 3-4 շաբաթ տևել: Այս մասին կարդում ենք Tert.am-ում:

Կազմակերպությունից հայտնել են, որ ներկա պահին չեն կարող նշել վերլուծության արդյունքների մասին զեկույցի պատրաստման ժամկետները:

Ապրիլի սկզբին արևմտյան երկրները Սիրիայի կառավարական զորքերին մեղադրել են Դումայում քիմիական հարձակում իրականացնելու մեջ, որից հետո՝ ապրիլի 14-ին, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան համատեղ ավիահարվածներ են հասցրել սիրիական կառավարական կառույցների ուղղությամբ:

Լուսանկարը՝ SputnikNews.com-ի

13:35 05.05.2018

Ամենաշատ ընթերցվածները