ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դալայ լաման նշել է, թե երբ կարող է խաղաղություն տիրել աշխարհում
12:35 05.05.2018

Դալայ լաման նշել է, թե երբ կարող է խաղաղություն տիրել աշխարհում

Երկրագնդի վրա խաղաղ կյանքի կարելի է հասնել արդեն առաջիկա 20 տարվա ընթացքում, եթե գիտությունն ու կրթությունը կարողանան մարդկանց հասցնել զգացմունքները վերահսկելու կարողության և կարեկցանքի կարևորությունը: РИА Новости-ի հաղորդմամբ նման կարծիք է հայտնել Դալայ լամա XIV-ը՝ ելույթ ունենալով հնդկական Դհարամսալա քաղաքի իր նստավայրում, փոխանցում է Tert.am-ը:

«Գուցե դրա համար 2 տասնամյակ պետք կգա: Նրանք, ովքեր դեռ 30 տարեկան չկան, կարող են տեսնել նման համատեղ աշխատանքի արդյունքները՝ կարեկից աշխարհ և խաղաղ կյանք ողջ երկրագնդի վրա: Մենք դա չենք տեսնի, սակայն մենք պատասխանատու ենք դրա համար»,- ասել է Դալայ լաման ռուս գիտնականների հետ հանդիպմանը:

Չնայած աշխարհում տիրող ժամանակակից աշխարհաքաղաքական լարվածությանը և մոլորակի տարբեր կետերում առկա ռազմական հակամարտություններին՝ բուդդայականների հոգևոր առաջնորդը վերջին տարիներին դրական դինամիկա է տեսնում գիտնականների և ընդհանուր առմամբ՝ մարդկության հայացքներում:

Լուսանկարը՝ Youtube-ից

12:35 05.05.2018

Ամենաշատ ընթերցվածները